Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն
91 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն, այդ մասին հայտնել է Բրիժիտ Բարդո հիմնադրամը։
Բրիժիտ Բարդոն ծնվել է Փարիզում 1934 թվականին։ Նա սկսել է դերասանական կարիերան 1952 թվականին և միջազգային ճանաչում է ձեռք բերել իր առաջին ամուսնու՝ Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» (1956) ֆիլմում գլխավոր դերակատարմամբ։
Քսանամյա կինոկարիերայի ընթացքում Բարդոն նկարահանվել է 48 ֆիլմում, այդ թվում՝ Անրի-Ժորժ Կլուզոյի «Ճշմարտությունը» (1960), Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանքը» (1963),...