Добавить новость


World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հ1-ը Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձն այս տարի ևս չի հրապարակի. Factor.am

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը ներառված չէ Հ1-ի եթերացանկում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Առաջին ալիքի կայքում հրապարակված տոնական ծրագից։ Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 31-ին ժամը 21:50-ին նախատեսված է ՀՀ նախագահի ուղերձը, հետո ԱԺ նախագահինը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 23։40-ին է, որից անմիջապես հետո ուղիղ եթեր է լինելու Հանրապետության հրապարակից։

Հիշեցնենք՝ արդեն երրորդ տարին է, որ Առաջին ալիքը անտեսում է տարիներով ձևավորված ավանդույթն ու մինչ երկրի ղեկավարի ուղերձը չի հրապարակում կաթողիկոսի ուղերձը։ Վերջին երկու տարիներին Առաջին ալիքն այլ ժամ էր առաջարկում կաթողիկոսի ուղերձի համար՝ ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի ուղերձների հատվածում, այս տարի, փաստորեն, ընդհանրապես դուրս է թողնվել ուղերձը։ Ուղերձի չհեռարձակումը, ըստ ամենայնի, պայմանավորված է Փաշինյան-Գարեգին Բ անթաքույց կոնֆլիկտային հարաբերություններով։ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին բացահայտ մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու, զավակ ունենալու և այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։ Մայր Աթոռից այս մեղադրանքների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն հնչել։ Վարչապետն այս տարվա մայիսից պահանջում է Գարեգին Բ-ից թողնել կաթողիկոսի գահը։

The post Հ1-ը Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձն այս տարի ևս չի հրապարակի. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus