Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է նախօրեին Երևանում Միքայել Սրբազանի դեմ կայացրած դատավճիռը, որը մեր օրերի պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրագույն հոգևորականը բանտարկվում է՝ իր խոսքերի և համոզմունքների համար։ Դա մեր հասարակության մեջ առաջացնում է խորին վրդովմունք և ցավ, քանզի մենք ականատես ենք լինում այնպիսի հալածանքների,