«1990 թվականի օգոստոսի 23-ին, անասելի բարդ պայմաններում, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։ Թեև կային քաղաքական տարաձայնություններ, Անկախության հռչակագիրը ընդունվեց խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներգրավմամբ ու միասնականությամբ։ Այն ամրագրեց հայոց անկախ պետականությունը վերակերտելու քաղաքական, պատմական, իրավական, տնտեսական և մշակութային հիմնասյուները»: