SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ոստիկանություն օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կատատրավմա, փակ ԳՈՒՎ, կզակի շրջանի քերծած վերք, ձախ ոտնաթաթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։