Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին զգուշացրել է տարածաշրջանային և միջազգային դերակատարներին փորձեր չկատարել՝ վերակենդանացնելու, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի նախագիծը։ Նա ընդգծել է, որ Իրանը լուռ չի մնա իր ազգային կամ տարածաշրջանային շահերին սպառնացող որևէ վտանգի դեպքում։ Այս մասին հաղորդում է Tehran Times-ը։