«Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկմանը մասնակցել են նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը եւ եւս 4 հոգի, որոնք աշխատում են կոմբինատում։ Կոմբինատի գործադուլի առաջին օրերից տեղեկություններ էին հասնում, որ խժդժությունների ետեւում իշխանությունն է կանգնած, եւ ակցիան ուղղված է ռուսների դեմ, ինչին դժվար էր հավատալ, որովհետեւ ՀՀ կառավարությունը ԶՊՄԿ 23 տոկոսի