Ստորեւ ներկայացնում ենք մարտի 12-ին Եվրոպական Միության օրենսդիր մարմնում կայացած «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորումն ու շինծու դատավարությունները» թեմայով հրատապ քննարկման սղագրությունը։ Միրիամ Լեքսման – հեղինակ․ «Պարոն Նախագահ, ավելի քան 20 քաղաքական պատանդներ, ովքեր ձերբակալվել էին Լեռնային Ղարաբաղից քրիստոնյա հայերի էթնիկ զտումների ժամանակ, դեռևս կալանավորված են