Հունվարի 3-ին Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել մարդու իրավունքների ոլորտի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Երկուստեք գնահատվել է բարձր հանձնակատարի գրասենյակի հետ Հայաստանի սերտ համագործակցությունը և կարևորվել շարունակականության ապահովումն ու առավել