Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի առաջարկներն է ներկայացրել, առաջին անգամ Երևանի անունից առաջարկելով լուծարել ղարաբաղյան կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը և տևական ժամանակ Բաքուն էր պահանջում, իսկ Երևանից արձագանքում էին՝ խաղաղության պայմանագրից հետո։
Պաշտոնական Երևանը Բաքվին նաև առաջարկում է փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի և երկու երկրների սահմանազատման...