ՄԱՍ 1. Արցախի Հանրապետության ժողովրդագրական պատկերը որոշիչ դեր ունեցավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայության դեմ թեժացած թուրք-ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի համար: Հանրապետության ազգաբնակչության թվի շարունակական անկումը արդեն 2004 թվականից, այնուհետև նոր թափը 2012-ից, լուրջ անհանգստություն հարուցեցին հայ հասարակական-քաղաքական գործիչների մի շերտի մոտ: Հանդիպումները գործող իշխանությունների հետ բացարձակ անպտուղ էին: Իրավիճակը ստիպեց մի խումբ մտավորականների 2005 թվի