«Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամ» – Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել էր դեռևս 2022 թվականի հոկտեմբերին, որի համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 40 հոգանոց դիտորդական առաքելություն, որը տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին։ Որպես առաքելության նպատակ՝ նախանշվել է իրավիճակի մոնիթորինգը, դրա վերաբերյալ հաշվետվությունն ու վերլուծությունը։ Եվրամիության այս որոշումը հաջորդել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ