Այսօր 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ արցախահայության Արցախ վերադարձի շուրջ բանակցությունների մասին հարցին՝ մեղադրելով երրորդ երկրներին, քաղաքական շրջանակներին, Արցախի ղեկավարությանը և փակելով սեփական իշխանության դեպքում այս հարցը բանակցելու հեռանկարը։