«Մեր նախկին սպայակազմին եմ դիմում. բոլորիդ ասում եմ՝ ճշմարտությունը բարձրաձայնե՛ք, Տիրանով չի ավարտվելու ոչինչ, Փաշինյանը հասնելու է՝ կալանավորելու է նաև այլ արժանավոր գեներալի՝ Օնիկ Գասպարյանին։ Այս նախընտրական տարում Փաշինյանը մոտ 15-20 հոգու «փռելու է ասֆալտին», սա ռեպրեսիաների՝ աղմկոտ ձերբակալությունների, մասկի-շոուների տարի է լինելու։ Փաշինյանն այս տարի նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու ծիսական արարողություն կսկսի»։