«ԱրիՊարի» ազգագրական երգի պարի խմբի գեղարվեստական ղեկավար Համազասպ Ասլանյանը ողջունեց տոնակատարության մասնակիցներին, տեղեկացրեց՝ այս մշակութային միջոցառումն արդեն 10-րդ անգամ է իրականացվում սրբավայրի տարածքում։ Եվ հավելեց՝ տոնախմբությունը նաև բաց դաս է և շատերին համախմբող երևույթ։ Եվ հայ ավանդական երգերի ու երաժշտության ներքո ներկաները հանդես եկան մեր ժողովրդի՝ դարերի խորքից եկած ավանդական պարերի կատարումով։