Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է փետրվարին այցելել Ֆրանսիա։ Ինչպես հաղորդում է The Hindu թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, Փարիզում կարող են գործարքներ կնքվել Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար Rafale կործանիչների և Scorpene սուզանավերի ձեռքբերման վերաբերյալ։