Հայաստանն այսօր «խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, արատավոր երևույթներ», որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, թշնամանքի, պառակտումի, այսօր Սուրբ Ծննդյան տոնի առթիվ պատգամում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Գարեգին Երկրորդը շեշտել է, որ սիրո, հաշտության, արդարության ճանապարհով գնալու կոչը իրագործելի է միայն քրիստոնեական կենսակերպով։
«Այս կոչը իրագործելի է, եթե անձնական բարեկեցությանն ու հարմարավետությանը չզոհաբերենք մեր...