Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտարարում է հայկական ռազմական գերատեսչությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Բաքուն այսօր արդեն երկրորդ հաղորդագրությունն է տարածել՝...