«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքի հարցով խորհրդականներ է ընտրել երկու գործարարների, որոնց հետ սերտ կապեր ունի։ Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնացին Դոնալդ Թրամփը նշանակելու է վաղեմի ընկեր Սթիվեն Վիտկոֆին։ Նա Նյու Յորքի անշարժ գույքի շուկայում հայտնի ներդրող է և պարբերաբար քարոզարշավ էր իրականացնում հօգուտ Թրամփի վերընտրության: Նման սերտ հարաբերությունները կօգնեն