«Հայելի» ակումբում 2025 թվականի իր առաջին եթերում ամփոփելով 2024 թվականին Հայաստանում տեղի ունեցած վտանգավոր իրադարձությունները՝ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանին: «Թող ոչ մի օր հանգիստ չքնեն Սահմանադրական դատարանի այն ութ դատավորները, որոնք 2025 թվականին ուղարկվելու են իրենց համապատասխան հաստատություններ: Դավաճանությունը, թշնամությունը իրենք արել են մեր ժողովրդի