Ռուս խաղաղապահների հեռացում Լեռնային Ղարաբաղից, «Զվարթնոց»-ից սահմանապահների դուրսբերում, նոյեմբերի 9-ի հայտարարության և ՀԱՊԿ-ի շուրջ չդադարող վեճ․ տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների թնջուկն առավել խճճվեց:
Ռազմական դաշնակիցներ համարվող Հայաստանն ու Ռուսաստանը, որ երրորդ տարին է, միմյանց մեղադրում են հարաբերութունների վատթարացման համար, 2024-ի գլխավոր վեճն ունեցան, երբ 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներն անաղմուկ լքեցին հայաթափված...