«Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող բանակցությունները նրա մասին էին, որ Արցախի խնդիրը լուծվում էր: Ինձ որ ասում են՝ սա լուծվող խնդիր էր՝ ինչի՞ չէիք լուծում, ես ասում եմ՝ բա էդ դեպքում ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը Կազանում: Գնացել էր էդ խնդիրը լուծելու, չէ՞: Ինչո՞ւ չեղավ... Որովհետև գուցե այդ խնդիրը լուծելու պահը հասունացած չէր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։