Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Սիրելի հայորդիներ, Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոների բերկրալի առիթով: Նոր տարվա սեմին մեր աղոթքն է, որպեսզի փրկչական 2025 թվականը մեր ժողովրդի և հայրենի մեր երկրի համար լինի անվրդով խաղաղության, ձեռքբերումների և բարի սպասումների իրականացման տարի։