Ինչո՞ւ: Մի՞թե չենք խոսել այն մասին, որ նախքան աղոթքը պետք է կարդալ, որպեսզի սիրտը քաղցրանա: Հոգևոր սնունդ չես ստանում, դրա համար էլ բերկրանք չես զգում: Աղոթքից առաջ Սուրբ Գրքից կամ «Հայսմավուրքից» մի փոքր ընթերցելը՝ անգամ երկու-երեք տող, ջերմացնում ու քաղցրացնում է սիրտը, և ախորժակ գրգռում հոգևորի նկատմամբ: Կենցաղային հոգսերը նահանջում են, և միտքը ուղղվում է աստվածայինին: