«Եթե Թուրքիան խաղաղություն ցանկանար, ապա այսօր կդադարեցներ Հայաստանի շրջափակումը», - «Ազատության» հետ զրույցում նշեց ամերիկացի փորձագետ, «Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտ» ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը՝ նշելով՝ «եթե հայերը ցանկանում են գոյություն ունենալ որպես անկախ երկիր, ապա ոչ մի կերպ հնարավոր չէ ընդունել այն խաղաղությունը, որն առաջարկում է Թուրքիան»:
«Մոսկվայի և Կարսի պայմանագրերով շրջափակումն անօրինական է, վիճելի սահման չկա, Թուրքիան իրավունք չունի շրջափակելու անկախ Հայաստանի...