Հարավային Կորեայի օդանավակայանում ավիավթարից առաջ վերահսկող կենտրոնը ինքնաթիռին զգուշացում է ուղարկել թռչունների հետ բախման վտանգի մասին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի տրանսպորտի նախարարությունը։
Մուան միջազգային օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, բախվել պատին, հրդեհ է բռնկվել։ Երկրի ազգային հրշեջ ծառայությունը հաղորդում է, որ առնվազն 151 զոհ կա, ինքնաթիռում 181 մարդ է եղել՝ 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Հայտնի է, որ անձնակազմից...