Փաշինյանի՝ նախկին նախագահներին բանավեճի հրավերը վաղուց ծանոթ սցենար և վարվելակերպ է։ Իհարկե, նա շատ լավ գիտակցում է իր պատմական, ոչ սովորական մեղքը։ Այն, որ ինքն անիծված է լինելու և դատվելու է, դա էլ քիչ է։ Նա մնալու է՝ որպես չարագործ, ավերող, եղածը մսխող, դարեր անց ձեռք բերած պետականությունը կործանող։ Փաշինյանը շատ լավ է գիտակցում սա և, բնականաբար, փորձելու է տարբեր ճանապարհներով կոծկել դա։ Բայց մարդուն դատում են ոչ թե դատարանում իր մեղա գալու ճառերով, այլ փաստերով։