Անհետ կորածների հարազատները մոտ չորս ժամ է փակ են պահում Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
«Մենք նյութական ոչինչ չենք խնդրում, մենք եկել ենք, որ մեզ ընդունի և ասի, թե ինչ պարզեց իր ղեկավարած հանձնաժողովը, ով տարավ մեր երեխաներին կոտորեց», - հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ղուկասյանի եղբայր, անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը՝ դժգոհելով Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի...