Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ Փարիզի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում ամփոփեցին մրցաշրջան 2024-ը: Արթուր Դավթյանը, գնահատելով 2024 թվականին իր արձանագրած արդյունքները, ասաց. «Ինչ-որ չափով գոհ եմ իմ արդյունքներից: Կարող էր ավելի լավ լինել: Օլիմպիական խաղերում ես իմն արեցի: Մրցավարները որոշեցին, որ ես պիտի երկրորդ