Նա մեղադրվում է մի արարքի մեջ, որը փաստացի այսօր ՀՀ իշխանություններն իրենք են սկսել իրագործել։ ՀՀ կառավարության որոշման համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են արտոնյալ ընթացակարգով գրանցել այն տրանսպորտային միջոցները, որոնք մասնավոր սեփականություն չեն հանդիսանում, սակայն իրավաչափորեն իրենց տիրապետման տակ են գտնվում կամ օգտագործվում են իրենց կողմից։