Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շահումյան 1 նստավայրում դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Վարդանյանի վերաբերյալ հանրությանը հայտնի «ավտոբուսի գործի» քննությունը: Դատական նիստի սկզբում Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը եւս մեկ անգամ հրավիրեց նախորդ նիստում կարգադրիչի եւ Aravot.am-ի լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպին, երբ կարգադրիչի անհիմն գործողության հետեւանքով խոչընդոտվել էր լրատվամիջոցի աշխատանքը,