«Առավոտի» զրուցակիցն է հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը -Պարոն Նահապետյան, Ալիեւը շարունակում է Հայաստանին տարբեր պահանջներ ներկայացնել՝ ԵՄ դիտորդների հեռացում Հայաստանից, միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետ կանչում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում համատեղ աշխատանք… Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում ասաց, որ երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, փոխադարձ հայցեր չպետք է լինեն։ Փաշինյանը նաեւ նշեց, որ առաջարկում է Բաքվին,