«Ազգ» – Վրաստանի նախագահը պետք է որոշի՝ ցանկանում է իր կյանքը շարունակել ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսպես է մեկնաբանել Սալոմե Զուրաբիշվիլիի՝ իր պաշտոնը թողնելու և նստավայրը լքելու դժկամությունը մինչև դեկտեմբերի 29-ը, երբ նախատեսվում է նոր նախագահի՝ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը։ «Կարծում եմ, որ նա բավականաչափ ողջախոհություն ունի, որպեսզի չխախտի քրեական օրենսգրքի նորմերը,