Կուբանի ափամերձ հատվածի մազութով աղտոտվածությունն արդեն 54 կիլոմետր է կազմում՝ Կերչի նեղուցում երկու տանկերի վթարից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղտոտված է 49 կիլոմետրը։
Տեղական իշխանությունները նշում են, որ հիմնական աղտոտումը Անապայի ափամերձ գոտում է։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 6 հազար մարդ և ավելի քան 300 միավոր տեխնիկա ներգրավվել է Սև ծովի ափի մաքրման աշխատանքներին։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ ափի մաքրումը կարող է տևել մոտ մեկ...