15 զինծառայողի կյանք խլած Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստին այսօր դարձյալ ցուցմունք տվեց առանցքային մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանը։ Նա ևս մեկ անգամ ընդունեց՝ ինքն է հրդեհի բռնկման մեղավորը: Ասաց, թե 12 րոպե փորձել է մարել կրակը, չի կարողացել:
Հրդեհը, ըստ ամբաստանյալի, բռնկվել է վառարանի կրակը բենզինով թեժացնելու հետևանքով: Սա նաև հրդեհի բռնկման պաշտոնական վարկածն է: Իսկ արդյոք վառարանը թեժացնելիս կապիտանը միայնակ է եղել, ինքը՝ Հակոբյանը, շարունակում է պնդել՝...