«Ինչո՞ւ եք դուք կրկնում Ալիեւի ասածները»՝ լրագրողների հասցեին նման կշտամբանքով ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետը: Իբր՝ հնչեցնում եք հակառակորդի թեզերը: Մասամբ համաձայն եմ. որեւէ քաղաքական գործչի եւ հատկապես Ալիեւի ասածները չի կարելի պարզապես՝ առանց քննադատական վերաբերմունքի վերարտադրել: Կրկնելու անհրաժեշտությունն ընդհանրապես չէր առաջանա, եթե հիմնական ասելիքը արձագանք գտներ Հայաստանի արտգործնախարարության