«Հրապարակի» զրուցակիցը Թեհրանի ազգային առաջնորդարանի հոգեւոր խորհրդատու Գրիգորիս քահանա Ներսեսյանն է։ – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս բացահայտեց, որ իր կնոջ հետ դե յուրե ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չէ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը` նկատի առնելով ավանդական ընտանիքի նշանակությունը հայ իրականության մեջ: – Այսօր եթե հայ ժողովուրդը գոյություն ունի, ի շնորհիվ մեր ավանդական արժեքների է։