ՀՀԿ ԳՄ անդամ Կարինե Աճեմյանը նոր է վերադարձել Բրյուսելից, որտեղ մասնակցում էր ԵԺԿ Կանանց խորհրդի լիագումար նիստին Եվրոպառլամենտում, որին ներկա էին մոտ 60 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարներ: Նրանք ներկայացրել են Հայաստանի մարտահրավերները և ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ բռնաճնշումները: 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Կարինե Աճեմյանը նշեց, որ Հայաստանի խնդիրներն ու մարտահրավերները շատ էին տարբերվում մյուս երկրների մարտահրավերներից: