Դեկտեմբերի 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 15-20մ/վ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: