Բաքուն վերահաստատում է Երևանի նկատմամբ պահանջները՝ նախքան խաղաղության պայմանագիր ստորագրումը՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, համաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել "Россия сегодня" գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։
«Եվս երկու կետ, որ հայկական կողմը պետք է կատարի. առաջինը՝ փոխի Սահմանադրությունը, քանի որ սահմանադրության մեջ հիշատակվում է անկախության հռչակագիրը, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում...