«Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ մենք տեսանք, որ եթե նախկինում վարորդներն առձեռն գումարը վերցնում էին, և օրը շուրջ 33 մլն դրամ էր հավաքագրվում, սակայն վերջին 14 օրերի տվյալներով, երբ վարորդները փողի հետ գործ չունեն՝ հավաքագրվել է օրը շուրջ 28 մլն դրամ։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, եթե նախկինում վարորդները ստվեր ունեին, գրպանում էին, հիմա ի՞նչ՝ «Թել Սելը» «փա՞յ» է հանում, այդպե՞ս է ստացվում։ Հիմա վարորդներն այդ գումարին «դոստուպ» չունեն, բա ի՞նչ է կատարվում, գումարն ո՞ւր է գնում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մանուկյանը։