«Հիմա պատկան մարմինները մեր երկիրը համեմատում են Եվրոպայի հետ, բայց Հայաստանը դեռևս դրան պատրաստ չէ։ 2019 թվականին ամենաբարձր մակարդակով մարդկանց ասվել է, որ Արարատի մարզի հետ գործ չունեք, քանի որ Խաչատուր Սուքիասյանը պետք է սպանդանոց կառուցի, բայց մինչև օրս չի կառուցվել, հավանաբար այլ հարմար բիզնես է գտել»,- նշեց նա։
Ֆերմերը նաև ասաց, որ այսօր Հայաստան դրսից մեծ քանակությամբ միս է ներկրվում, հավանաբար տեղացի անհատների ու ֆերմերների համար խնդիրներ են ստեղծում, որպեսզի դրսից ներկրված միսն իրացվի։