Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթը սկսվել է։ Այսօրվանից կարող են դիմել թեկնածուները։ Վերջնաժամկետը կավարտվի տասը օրից։
Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը վարչապետ Փաշինյանի խնդրանքով պաշտոնից հրաժարվեց ու մեկ ամիս է՝ կոմիտեի ղեկավարի աթոռը թափուր է։
Մրցույթի մեկնարկը դեռ չի նշանակում, որ այս տարի կոմիտեն նոր ղեկավար կունենա։ Մոտ երկու ամիս կտևի ընտրության ընթացքը։ Մրցութային հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ մինչև փետրվար հազիվ էլ կոմիտեն նոր ղեկավար...