Սրբուհի Հովհաննիսյանը Վայոց ձորի Խնձորուտ գյուղում է ապրում։ Մասնագիտությամբ մանկավարժ է, բայց նաև զբաղվում է չրագործությամբ։ Ծիրան, դեղձ, սալոր, խնձոր, տանձ, կեռաս ու անգամ ընկույզի չիր․ Սրբուհու չրերի տեսականին մեծ է, իսկ վերջինը՝ ընկույզինը, յուրահատուկ ու արդեն պահանջված նորույթ է։ Գարնանը, իմանալով «Իմ քայլը» հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի մասին, որոշել է դիմել աջակցության ծրագրին և