Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում՝ նվիրված մարդու իրավունքներին: Միջոցառման նպատակն էր քննարկել մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները: Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանը նշել է, որ կրթության ոլորտը չափազանց կարևորում է, այդ թվում`