Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Եզրափակիչ օրը մրցահարթակը տրամադրվեց տղամարդկանց գերծանր քաշայիններին, որտեղ Հայաստանը ներկայացնում էր մեր ազգային հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը ու վերջին տարիներին Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը: Վարազդատը պոկում վարժությունում արձանագրեց 215 կգ եւ արժանացավ փոքր ոսկու, իսկ հրումում 252 կգ-ով բավարարվեց փոքր բրոնզով: Սակայն երկամարտում մեր հսկայի