Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր ուներ երկու ներկայացուցիչ: Սկզբում պայքարի մեջ մտավ 109 կգ քաշային կարգում հանդես եկող Գարիկ Կարապետյանը: Մեր ծանրորդն առաջին մոտեցմամբ ցույց տվեց 183 կգ, որից հետո երկու անգամ չկարողացավ բարձրացնել 188 կգ ծանրաձողը, ընդ որում, նա վերջին մոտեցմամբ վնասեց ձեռքը եւ ի վիճակի չեղավ պայքարը շարունակել հրումում: Այդուհանդերձ, Կարապետյանը