ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Հարկաբյուջետային քաղաքականության (առհասարակ` մակրոտնտեսական քաղաքականության) արդյունավետությունը հիմնականում և գլխավորապես կախված է ճիշտ նպատակադրումների և դրանց հասնելու միջոցների ճիշտ ընտրությունից։ Սակայն այն նաև կախված է բազմաթիվ այնպիսի գործոններից, որոնք արտացոլում են հարկաբյուջետային (մակրոտնտեսական) քաղաքականության գործնական կիրառման իրական դրդապատճառներն ու պայմանները։ Այդպիսի գործոններից է, մասնավորպես, քաղաքական կոնյուկտուրան, որի էությունն այն