Դեկտեմբերի 12-ին, ժամը 17։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ), շրջվել և հայտնվել փոսի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։