«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը տապալած անձի վերարտադրության փորձը՝ «Հայաստանի կինոյի հիմնադրամում» անընդունելի է։ «Հայաստանի կինոյի հիմնադրամի» տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը ի հայտ է բերել մի արտառոց, չափազանց մտահոգիչ իրողություն, ինչի մասին Հիմնադրամի ներսում և ՀՀ ԿԳՄՍՆ մեր աղբյուրները տևական ժամանակ մեզ ահազանգում էին։ 7 տարի շարունակ (2017-2024թ.թ.) հայկական կինոյի կառավարումը միանձնյա իրականացրած,